Մատչելիության հղումներ

Բերքը կորցրած գյուղացիները փոխհատուցում են պահանջում նախարարից


«Վերևից Աստված է ջարդում, ներքևից՝ կառավարությունը»
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Շիրակի մարզի 23 գյուղ չհասցրեց ցորենի ու գարու բերքահավաքը սկսել: Երեկ երեկոյան տեղացած կարկուտը իր հետ ամեն ինչ սրբել-տարել էր:

Գյուղացիների կրած վնասը շատ տեղերում հասնում է 100 տոկոսի: Այսօր տուժած գյուղեր այցելել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Վրդովված գյուղացիները գյուղնախարարի հետ սկսեցին վիճաբանել ու պահանջել վնասի համարժեք փոխհատուցում:

«Հիմա ինչո՞վ ապրեմ, գյուղացուն դուք նայո՞ւմ եք, փող առնող, ռոճիկ առնող եք, ուրիշ ոչ մի բան: Ինչո՞վ ապրեմ, հլը գնա կարտոլիս աշե», - ասում էր գյուղացիներից մեկը:

Գյուղնախարարն ամեն կերպ փորձում էր հանգստացնել գյուղացիներին՝ ասելով, թե փոխհատուցում կլինի: Հովտաշենցիներն ասացին, թե մի բուռ սերմացու օգնություն տալով՝ հարց չի լուծվի: Գյուղերը սովի կմատնվեն:

Վարդաքարում գյուղացիները գյուղի մուտքի մոտ դիմավորեցին նախարարին: Վարդաքարցիներն էլ էին զգալի տուժել կարկուտից: Նրանցից մեկը հիշեցրեց նախարարին, որ համապետական ընտրություններին հանրապետականներն են հաղթել գյուղում:

«Կան ակնկալիքներ, որովհետև մեր գյուղը, մեր համայնքը 90 տոկոս հանրապետականի ձեն տվավ ընտրությունների ժամանակ ու միշտ խաբված ենք մենք: Էս համայնքը ոնց որ քարտեզի մեջը չլինի», - ասաց Վարդաքարի մի բնակիչ:

Շիրակի մարզում կարկտահարության 3 դեպքն էր սա արդեն, վնասի ավելի մեծ չափերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG