Մատչելիության հղումներ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը անդրադարձել է սիրիահայերի և Քեսաբի խնդրին:

Պատասխանելով Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նամակին, որտեղ անդրադարձ էր կատարվել Սիրիայում հայկական բնակատեղիների և բնակչության վրա հարձակումների խնդրին` Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսողլուն նշել է, որ Եվրամիությունը կիսում է սիրիահայերի պայմանների հետ կապված մտահոգությունները:

Էշթոնը տեղյակ է նաև Քեսաբի և մյուս բնակավայրերի վրա կատարված հարձակումներից և ջանքեր է գործադրում նվազեցնել Ալ-Ղաիդայի և նրա հետ համագործակցող ուժերի ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

«Հավատացած եղեք, որ մենք գործադրում ենք բոլոր հնարավորին միջոցները մեր ուժերի ներածին չափով ծայրահեղականության դեմ պայքարում և աջակցում ենք բոլոր կրոնական և ազգային փոքրամասնությունների խաղաղ համակեցությունը», - ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուի նամակում:

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նամակ-դիմումով ԵՄ բարձր ղեկավարությանն էր դիմել մոտ մեկ ամիս առաջ` ուշադրություն հրավիրելով պատերազմի հորձանուտում հայտնված սիրիահայերի և Քեսաբի խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG