Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը ԵԱՀԿ-ի արտակարգ նիստ է հրավիրում՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը


Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը հայտարարել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար և պահանջում է դադարեցնել պատերազմական գործողություները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նաև մեջբերում է Կելինի խոսքերը, թե «Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների շարունակությունը կարող է հումանիտար աղետի հանգեցնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG