Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 8-10 Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների հետախուղական ծառայությունների և անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստին:

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG