Մատչելիության հղումներ

Մոտ 400 ուղևոր է տարհանվել Լա Մանշի տակով անցնող գնացքից


Այսօր Լա Մանշ նեղուցի տակով անցնող գնացքից մոտ 400 ուղևոր է տարհանվել:

Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա ուղևորվող գնացքը թունելում կանգ է առել անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:

Մեքենավարը ստիպված է եղել կանգնեցնել գնացքը տեղական ժամանակով 07.30-ին էլեկտրակամատակարարման հետ կապված խնդիրներ պատճառով:

Փրկարարների խոսքով, Ֆրանսիայի տարածք է տարհանվել 382 ուղևոր: Նրանք այժմ սպասում են, որպեսզի գնացքը ժամանի Ֆրանսիա, որպեսզի կարողանան ստանալ իրենց մեքենաները, որոնք գտնվում են գնացքի բեռնատար վագոններում:

Թունելը կառավարող Eurostar ընկերությունն արդեն ներողություն է խնդրել ուղևորներից և հայտարարել, որ պատրաստ է փոխանակել վաճառված տոմսերը կամ վերադարձնել դրանց համար ստացված գումարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG