Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի փոխնախարար։ Այդ մասին հայտնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նորանշանակ փոխնախարարը 53 տարեկան է։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և անգլերենի ֆակուլտետը։ 1997 թվականին եղել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս։ 2014թ. Հուլիսի 7-ից ՝ Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալն է։

Հիշեցնենք՝ այս պաշտոնը 2012 թվականի օգոստոսի 8-ից զբացղեցնում էր Վահե Ջիլավյանը, ով հուլիսի 4-ին վարչապետի որոշմամբ սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG