Մատչելիության հղումներ

«Էրեբունի-Երևան» միջոցառումները կազմակերպելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել


«Էրեբունի - Երևան 2796» միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և նախապատրաստական աշխատանքներ տանել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մարգարյանը հանձնարարել է այս տարվա ծրագրում ներառել նաև սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրեր, ինչպես նաև՝ համապատասխան հանձնաժողով ձևավորել՝ Երևանի 2800-ամյակին ընդառաջ համաքաղաքային նշանակության խոշոր ծրագրերի առաջարկներ ներկայացնելու և քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG