Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն


Էդուարդ Շևարդնաձեն և Միխայիլ Գորբաչևը ԱՄՆ-ում պատասխանում են լրագրողների հարցերին, արիվ։

Էդուարդ Շևարդնաձեն և Միխայիլ Գորբաչևը ԱՄՆ-ում պատասխանում են լրագրողների հարցերին, արիվ։

Քաղաքական շրջանակներում նրան անվանել են «խորամանկ աղվես»։

Այսօր Թբիլիսիում երկարատև հիվանդության հետևանքով մահացել է Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Միության և անկախ Վրաստանի անվանի պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն։

86-ամյա Շևարդնաձեն համարվել է ետխորհրդային տարածքի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը։ Նա պետական պաշտոններ է զբաղեցրել դեռ անցյալ դարի 60-ականներից՝ նախ ստանձնելով Վրացական ԽՍՀ հասարակական կարգի նախարարության, ապա ներքին գործերի նախարարության ղեկավարումը։

Բայց բուն վերելքը սկսվել է 1972-ին, երբ նա նշանակվել է Վրաստանի Կոմկուսի առաջին քարտուղար, այդ պաշտոնը Շևարդնաձեն զբաղեցրել է ընդհուպ մինչև 1985 թվականը, երբ «պերեստրոյկայի և հրապարակայնության» նշանաբանով ԽՍՀՄ Կոմկուսի գլխավոր քարտուղար ընտրված Միխայիլ Գորբաչևը նրան վստահել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Արևմուտքում Շևարդնաձեն հայտնի է որպես Գերմանիայի վերամիավորման նախաձեռնողներից։ Եվ հենց այդ հանգամանքն են հաշվի առել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում՝ Շևարդնաձեին անվանելով համաշխարհային աստիճանի դեմոկրատական առաջնորդ։

Շևարդնաձեն խորհրդային արտաքին գերատեսչությունը ղեկավարել է մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը։ «Պերեստրոյկան» շարունակելու ռազմավարության շուրջ Գորբաչևի հետ վեճերի արդյունքում նա ազատել է պաշտոնը և նախազգուշացրել հետադիմական ուժերի ծրագրած հեղաշրջման վտանգի մասին։

«Ես հրաժարական եմ ներկայացնում, մի հայհոյեք ինձ, սա, եթե կուզեք, թող լինի իմ ներդրումը, իմ բողոքը դիկտատուրայի գրոհի դեմ, ես չեմ կարող մերվել մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և այն փորձությունների, որոնք սպասում են մեր ժողովրդին, և այնուամենայնիվ հավատում եմ` դիկտատուրան չի անցնի, ապագան ժողովրդավարությանն ու ազատությանն է»,- ասել Շևարդնաձեն։

Ընդամենն 8 ամիս անց` 1991-ի օգոստոսին արմատական կոմունիստները կազմակերպեցին այսպես կոչված «օգոստոսյան պուտչը» և փորձեցին գահընկեց անել Գորբաչևին։

Հեղաշրջումը ձախողվեց, բայց այն դարձավ նաև Խորհրդային միության խլուզման շարժառիթը։ Շևարդնաձեն պուտչից հետո ևս մեկ ամիս աշծատեց որպես ԽՍՀՄ արտգործնախարար մինչև 91 թվականի դեկտեմբեր` խորհրդային կայսրության պաշտոնական լուծարումը։

Շևարդնաձեն քաղաքական շրջանակներում ուներ հատուկ մականուն` «Խորամանկ աղվես»։ Հիրավի խելացի և կոմունիստական իշխանության բարդ ու վտանգավոր լաբիրինթոսում թրծված «աղվեսը» մերթ հեռանում էր քաղաքական ասպարեզից, մերթ վերադառնում։

1992 թվականին` Վրաստանի առաջին ետխորհրդային նախագահ Զվիադ Գամսախուրդիայի պաշտոնանկությունից ու փախուստից հետո, Շևարդնաձեն ընտրվել է խորհրդարանի նախագահ։ Ապա 1995 և 2000-ին ընտրվել է երկրի նախագահ, մի քանի մահափորձ է վերապրել։

2003-ի նոյեմբերի 23-ին Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «վարդերի հեղափոխության» արդյունքում հեռացվել է պաշտոնից, ընդ որում բառիս բուն իմաստով` թիկնապահները նրան դուրս են տարել խորհրդարանի դահլիճից, երբ շենքն արդեն գրավել են Սաակաշվիլիի աջակիցները։

«Արյունահեղություն կլինի, եթե ես այս վիճակում կիրառեմ իմ ունեցած լծակները և վաղն ուժ օգտագործեմ, ես միշտ անկեղծ եմ եղել իմ ժողովդրի հետ, ավելի լավ է նախագահը հրաժարական տա, ամեն ինչ ավարտվի»,- այս երեկո ասել է Շևարդնաձեն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ցավակցություն է հայտնել Վրաստանին` Շևարդնաձեի մահվան կապակցությամբ։ Ցավով է արձագանքել նաև Գորբաչևն, ով ասել է, թե Շևարդնաձեն իր ընկերն էր։

Էդուարդ Շևարդնաձեն տասնամյակների պաշտոնավարման ընթացքում բազմիցս այցելել է խորհրդային և անկախ Հայաստան։

Շևարդնաձեն խորհրդային արտաքին գերատեսչությունը ղեկավարել է մինչև 1991 թվականը։ Հրաժարական ներկայացնելուց առաջ նա հայտարարել է, թե երկրին սպառնում է «հեղաշրջում, որը ծրագրում են հետադիմական ուժերը»։

Շևարդնաձեն քաղաքական շրջանակներում ուներ հատուկ մականուն` «Խորամանկ աղվես»։ Հիրավի խելացի և կոմունիստական իշխանության բարդ համակարգում թրծված «աղվեսը» մերթ հեռանում էր քաղաքական ասպարեզից, մերթ վերադառնում։

1992 թվականին` Վրաստանի առաջին ետխորհրդային նախագահ Զվիադ Գամսախուրդիայի պաշտոնանկությունից ու փախուստից հետո Շևարդնաձեն ընտրվել է խորհրդարանի նախագահ։ Ապա 1995 և 2000-ին ընտրվել է երկրի նախագահ, մի քանի մահափորձ է վերապրել։ 2003-ին Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած «վարդերի հեղափոխության» արդյունքում հեռացվել է պաշտոնից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ցավակցություն է հայտնել Վրաստանին` Շևարդնաձեի մահվան կապակցությամբ։ Ցավով է արձագանքել նաև Գորբաչևն, ով ասել է, թե Շևարդնաձեն իր ընկերն էր։

Էդուարդ Շևարդնաձեն տասնամյակների պաշտոնավարման ընթացքում բազմիցս այցելել է խորհրդային և անկախ Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG