Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանել է այն պնդումները, ըստ որոնց գերմանացի մի տղամարդ որպես կրկնակի գործակալ է աշխատել ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների համար:

«Եթե այդ տեղեկությունները ճշմարիտ են, դա լուրջ գործ է», - լրագրողներին ասել է Մերկելը Պեկին կատարած իր այցի ժամանակ:

«Եթե այդ պնդումները իրականությանը համապատասխանում են, ապա դա կտրականապես հակասում է գործակալությունների և գործընկերների միջև վստահելի համագործակցության մասին իմ պատկերացումներին», - հավելել է Գերմանիայի կանցլերը:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս Դե Մեզյերը այս իրավիճակը բնորոշել է որպես «ծանր»: Գերմանացի պաշտոնյաները հաստատել են լրտեսության մեղադրանքով 31-ամյա մի գերմանացու ձերբակալությունը:

Սպիտակ տունը և ԱՄՆ-ի պետդեպարտամենտը առայժմ մեկնաբանություններից զերծ են մնում: Այս գործը սպառնում է ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև լարված հարաբերություններ ստեղծել:

Անցյալ տարի, հիշեցնենք, բացահայտվել էր, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է մեծ թվով գերմանացիների հեռախոսազրույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG