Մատչելիության հղումներ

Ղրիմի թաթարների առաջնորդին արգելվել է մուտք գործել թերակզղի


Ղրիմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարով

Ղրիմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարով

Ռուսաստանը հինգ տարով արգելել է Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկին թերակղզի մուտք գործել:

Ղրիմի ներկայիս առաջնորդ, ռուսամետ Սերգեյ Աքսյոնովը լրագրողներին ասել է, որ Ղրիմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարովին արգելվել է մտնել «ռուսական տարածք», քանի որ նրա գործողությունները կարող են «միջէթնիկ ատելություն սերմանել»:

Չուբարովին հուլիսի 5-ին արգելել են մտնել Ղրիմ և պաշտոնական փաստաթուղթ են տրամադրել այն մասին, որ մինչև 2019 թվականը չի կարող մուտք գործել ռուսական տարածք:

Ղրիմի թաթարների առաջնորդը սա որակել է որպես «Ղրիմում տեղի ունեցող հսկայական անարդարության փոքր մաս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG