Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Թբիլիսիում 86 տարեկանում մահացել է Վրաստանի նախկին նախագահ և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Էդուարդ Շևարդնաձեն․ այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Շևարդնաձեի մամլո ծառայությանը հղումով:

Շևարդնաձեն ծնվել է 1928 թվականին: 20 տարեկանում անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը (ԽՄԿԿ), որից հետո սկսվել է նրա կարիերայի առաջխաղացումը: Մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ անկախ Վրաստանի պետական համակարգում:

1991-1992 թվականներին Շևարդնաձեն Վրաստանի Հանրապետությունում իրականացված ռազմական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից էր: Նա Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2003թ․թ․: Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» արդյունքում 2003-ի նոյեմբերի 23-ին Շևարդնաձեն հրաժարական էր ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG