Մատչելիության հղումներ

Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. ԱԻՆ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և այդ կապակցությամբ անհանգստանալու առիթ չկա:

Սեյսմիկ ծառայությունն այս հաղորդագրությունը տարածել է հուլիսի 6-ին և 7-ին Վանաձոր և Սպիտակ քաղաքներում գրանցված երկրաշարժից հետո:

«Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG