Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծաթիվ պատվիրակությամբ այցելել է Պեկին՝ բանակցելու Չինաստանի առաջնորդների հետ։

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Չինաստան կատարած իր 7-րդ այցի ընթացքում Մերկելն այսօր հանդիպելու է այդ երկրի վարչապետ Լի Կեցյանին, այնուհետև մասնակցելու է չին-գերմանական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստին։ Ավելի ուշ Մերկելը հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ով մարտին այցելել էր Բեռլին։

Չինաստանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է 140.4 միլիարդ եվրո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG