Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 11։38 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11։13 Լոռու մարզկենտրոն Վանաձորից 7 կիլոմետր հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.75 աստիճան և արևելյան երկայնության 44.47 աստիճան, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG