Մատչելիության հղումներ

Լավրովը առաջարկում է վերականգնել շփման խմբի աշխատանքը Ուկրաինայի հարցով


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գերմանացի, ֆրանսիացի և ուկրաինացի պաշտոնակիցների հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Բեռլին, 2-ը հունիսի, 2014թ.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գերմանացի, ֆրանսիացի և ուկրաինացի պաշտոնակիցների հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Բեռլին, 2-ը հունիսի, 2014թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում առաջարկել է վերականգնել շփման խմբի աշխատանքները Ուկրաինայի հարցով, ԵԱՀԿ-ի ու Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ անցկացնել Կիևի և Ուկրաինայի շրջանների ռուս անջատականների միջև ու մոտ ապագայում որոշել հանդիպման վայրը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, որ ռուսական բազմազգ դիմակի տակ թաքնված է տոլիտար քաղաքական ռեժիմի դեմքը, որը ճնշում է ցանկացած այլ լեզու և մշակույթ, իսկ ժողովրդավարական իրավունքների ու ազատությունների մասին խոսելն անգամ ավելորդ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG