Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ուկրաինական եկեղեցու առաջնորդը


Միտրոպոլիտ Վլադիմիր
Միտրոպոլիտ Վլադիմիր

Այսօր առավոտյան Կիևում վախճանվել է Մոսկվայի պատրիարքության Կիևի և Համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու 78-ամյա հովվապետի մոտ ներքին արյունահոսություն էր սկսվել, նա տեղափոխվել էր Կիևի հիվանդանոցներից մեկը։

УНИАН լրատվական գործակալության վկայությամբ՝ միտրոպոլիտ Վլադիմիր Սաբոդանը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ և Պարկինսոնի հիվանդությամբ, բացի այդ՝ սրտի և ազդրի վիրահատություն էր տարել։ Հունվարին նրա առողջությունը վատթարացել էր։ Միտրոպոլիտի քարտուղարի խոսքերով՝ նա պատշաճ բուժում չէր ստացել։

Միտրոպոլիտ Վլադիմիրին վերջին հրաժեշտն է տվել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

Ուկրաինական եկեղեցու առաջնորդի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG