Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը կայցելի Մոսկվա


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով վաղը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմի, Ռուսաստանում հավատարմագրված Հայաստանի պետական կառույցների, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հուլիսի 7-ի երեկոյան կվերադառնա Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG