Մատչելիության հղումներ

Առաջին կիսաեզրափակիչում՝ Բրազիլիան և Գերմանիան


Բրազիլացի Թիագո Սիլվան (աջից) գրավում է Կոլումբիայի հավաքականի դարպասը, 4-ը հուլիսի, 2014թ.

Բրազիլացի Թիագո Սիլվան (աջից) գրավում է Կոլումբիայի հավաքականի դարպասը, 4-ը հուլիսի, 2014թ.

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը տեղի կունենա Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների միջև հուլիսի 8-ին։

Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում նախօրեին 2:1 հաշվով առավելության հասավ Կոլումբիայի նկատմամբ։ Բրազիլացիներից գոլերի հեղինակներ դարձան Թիագո Սիլվան և Դավիդ Լյուիսը՝ հանդիպման 7-րդ և 69-րդ րոպեներին, կոլումբիացիներից Խամես Ռոդրիգեսը 80-րդ րոպեին 11-մետրանոցով կրճատեց հաշվի տարբերությունը։

Նույն օրը ավելի վաղ Գերմանիան հաղթել էր Ֆրանսիային 1:0 հաշվով։

Բրազիլիայի հավաքականը աշխարհի առաջնությունը կշարունակի առանց իր առաջատար խաղացող, հարձակվող Նեյմարի, որը Կոլումբիայի հետ խաղում ողնաշարի կոտրվածք ստացավ և, BBC-ի փոխանցմամբ, Ֆորտալեզայի մարզադաշտից տեղափոխվել է հիվանդանոց։

Արգենտինա - Բելգիա և Նիդերլանդներ - Կոստա Ռիկա հանդիպումներում այսօր կորոշվեն հուլիսի 9-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի մասնակիցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG