Մատչելիության հղումներ

Վարչապետը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է առաջիկա ծրագրերը


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Աբրահամյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:

Իր հերթին, Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին, և հավելել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի բարելավման նպատակներով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG