Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կայցելի Հարավային Ամերիկա


Նախագահ Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինա, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիում:

Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ գործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:

Այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG