Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը վիրավորվել է «ծառայակցի արձակած գնդակից»


Ադրբեջանական բանակի զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանական բանակի զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինվոր է վիրավորվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Վուրգուն Ալիևին դիպել է նրա ծառայակից Էլնուր Մուրադովին ամրակցված զենքից արձակված գնդակը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը:

Փաստի կապակցությամբ զինդատախազությունը քննություն է վարում:

Այլ մանրամասներ, այդ թվում՝ տվյալ զորամասի տեղակայման վայրը, ադրբեջանական գործակալությունը չի հաղորդում:

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին երկրի զինված ուժերում տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին, երբ զինվորը սպանել էր ծառայակցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG