Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Բայդենի և Պորոշենկոյի միջև


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ըստ Սպիտակ տան՝ երկու առաջնորդները խոսել են դիվանագիտական ջանքերի մասին, որոնք կգործադրվեն անջատականների ու Ռուսաստանի կողմից ընդունելի հրադադարի համար։

Բայդենը նաև սպառնացել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան չդադարի անջատականներին աջակցել ու զորքեր ուղարկել ռուս - ուկրաինական սահման։

Հիշեցնենք՝ այս շաբաթ լրացավ Պորոշենկոյի հայտարարած հրադադարի ժամկետը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG