Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները մտան վճռական փուլ


ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Վիեննայում բանակցությունների մեկնարկից առաջ, 3-ը հուլիսի, 2014թ․

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Վիեննայում բանակցությունների մեկնարկից առաջ, 3-ը հուլիսի, 2014թ․

Այսօր Վիեննայում իրանական միջուկային ծրագրի հարցով տեղի է ունենում Իրանի և հինգ տերությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բանակցությունների վերջին` վճռական փուլը։

«Հինգ գումարած մեկ» ձևաչափով բանակցությունների արդյունքում նախատեսվում է մինչև սահմանված վերջնաժամկետը` հուլիսի 20-ը, պատրաստել համապարփակ համաձայնագիր։

Այսօրվա բանակցություններից առաջ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հինգ պետություններին կոչ է արել հրաժարվել անհիմն և անընդունելի պահանջներից։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին էլ ասել է, թե «սեղանին դրված են հիմնավոր, վերահսկելի և իրագործվող առաջարկներ, որոնք կապահովեն Իրանին միջուկային զենք ստեղծելուց զերծ պահելու նպատակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG