Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Գիգի Ուգուլավան


Գիգի Ուգուլավա, արխիվ
Գիգի Ուգուլավա, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան:

Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր Ուգուլավան «հանցավոր խմբի այլ անդամների» հետ մեղադրվում է «սև փողերի» ապօրինի արտահանման մեջ:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուգուլավան թռչում էր Կիև, այնտեղից էլ պետք է մեկներ Քիշնև, որտեղ նախատեսում էր մասնակցել Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մոնիթորինգի գծով կոմիտեի նիստին:

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ Ուգուլավան պատրաստվում էր թաքնվել», - հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեորգի Գրձելաշվիլին:

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG