Մատչելիության հղումներ

logo-print

Պորոշենկոն կարող է վերադառնալ ուժի չկիրառման ռեժիմին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Պորոշենկոն կարող է վերադառնալ ուժի չկիրառման ռեժիմին Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտնում է :

«Նախագահն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորություն տա բոլորին, ովքեր ձգտում են խաղաղության հաստատմանը երկրում: Բայց, ցավոք, նրա այդ կոչը համապատասխան արձագանք չգտավ: Հրադադարի ռեժիմի գործելու ժամանակը ավարտվեց», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է Չալին` հավելելով, որ ամեն դեպքում, Պորոշենկոն շարունակում է մնալ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրավիճակի խաղաղ կարգավորման կողմնակիցը:

Դոնբասում խաղաղության հաստատման ամենակարևոր նախապայմանը մնում է հիմնական պայմանների կատարումը, որոնց մասին խոսվում է ԵՄ հունիսի 27-ի որոշման մեջ, այն է՝ կրակի երկկողմանի դադարեցում, սահմանի նկատմամբ վերահսկողության հաստատում՝ ԵԱՀԿ մոնիթորինգի ներքո, բոլոր պատանդների ազատ արձակում և բովանդակային քննարկումների անցկացում՝ առանց հավելյալ նախապայմանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG