Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել Իլկա Կաներվան


Իլկա Կաներվա, արխիվ
Իլկա Կաներվա, արխիվ

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բաքվում անցկացվող 23-րդ ամառային նստաշրջանի վերջին օրը Վեհաժողովի նախագահ է ընտրվել Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախորդ նախագահը, հիշեցնենք, Մոնտենեգրոյից խորհրդարանական Ռանկո Կրիվոկապիչն էր:

Իլկա Կաներվան տարիներ առաջ ղեկավարել է Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, եղել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը: 2008 թվականին նա հեռացվել է արտգործնախարարի պաշտոնից սկանդալի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG