Մատչելիության հղումներ

Արմեն Սմբատյանը նշանակվեց Հայաստանի նախագահի խորհրդական


Արմեն Սմբատյան

Արմեն Սմբատյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական՝ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Արմեն Սմբատյանը նախկինում եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենը, ավելի վաղ պաշտոնավարել է որպես Հայաստանի մշակույթի նախարար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG