Մատչելիության հղումներ

logo-print

Քառորդ եզրափակիչ․ Արգենտինա - Բելգիա


Բրազիլիա - Արգենտինացի Անխել դի Մարիան տոնում է Շվեյցարիայի հավաքականին խփած գոլը, 1-ը հուլիսի, 2014թ․

Բրազիլիա - Արգենտինացի Անխել դի Մարիան տոնում է Շվեյցարիայի հավաքականին խփած գոլը, 1-ը հուլիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ ավարտվեցին 1/8 եզրափակիչի խաղերը:

Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ, Բելգիան 2:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին, ընդ որում՝ երկու հանդիպումներում էլ գոլեր արձանագրվեցին միայն լրացուցիչ 30 րոպեներին: Հաղթող երկու թիմերը կհանդիպեն քառորդ եզրափակիչում՝ հուլիսի 5-ին:

Հիշեցնենք՝ քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Կոստա Ռիկայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG