Մատչելիության հղումներ

Թանկացման ազդեցությունը մեղմելու համար ընտանեկան նպաստի չափը կավելացվի


Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին եղանակներ գտնել մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար, հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը։

«Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար»,- ասված է հաղորագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG