Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ


Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվել են ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:

«Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները և այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG