Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում խստացվեց հանրահավաքների կանոնները խախտելու պատասխանատվությունը


Բողոքի ակցիա Մոսկվայում, արխիվ

Բողոքի ակցիա Մոսկվայում, արխիվ

Պետդուման այսօր ընդունել է հանրահավաքների կանոնները խախտելու համար պատասխանատվությունը զգալի խստացնող օրինագիծը:

Փաստաթղթի համաձայն, հանրահավաքների անցկացման կարգը խախտողները կարող են տուգանվել 600 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլու չափով, և պատժվել հարկադիր աշխատանքով կամ ազատազրկմամբ 5 տարի ժամկետով:

Բացի այդ օրինագիծն առաջարկում է ընդլայնել ոստիկանության լիազորությունները: Մասնավորապես, ավելանում է հանրահավաքի ժամանակ արգելված իրերի թիվը, իսկ իրավապահները իրավունք են ստանում տեղանքը շրջափակել ոչ միայն կասեցնելու, այլ նաև դրանք կանխելու համար իրենց կարծիքով ապօրինի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG