Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա երկու ամսից


Յուրա Մովսիսյանը գոլ է խփում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Բուլղարիա խաղում, 11-ը հոկտեմբերի, 2013թ․

Յուրա Մովսիսյանը գոլ է խփում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Բուլղարիա խաղում, 11-ը հոկտեմբերի, 2013թ․

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել Հռոմում: «Սպարտակ»-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ վիրահատվել է հարձակվողի աջ ծնկի հոդը, նա կվերականգնվի մոտավորապես երկու ամսից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2014-15 մրցաշրջանի երկրորդ կեսում միայն:

2013-14 մրցաշրջանում Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում 30 հանդիպում է անցկացրել, 18 անգամ դարձել գոլի հեղինակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG