Մատչելիության հղումներ

Գյումրիում ռուսական ռազմաբազան լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում


Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության

Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, որոնք կշարունակվեն մինչև շաբաթավերջ:

200 միավորից ավելի ռազմական տեխնիկա և 600-ից ավելի զինվորականներ են մասնակցում զորավարժություններին, որոնք անցնում են Ալագյազի և Կամխուդի ուսումնամարզական համալիրներում: Զորավարժություններում ներգրավված են տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահամեքենաներ և հրետանի:

Զորավարժությունների փուլերին կաջակցեն БУК-М1-2 и С-300В հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև МиГ-29 ինքնաթիռները: Ներգրավված են նաև անօդաչու թռչող սարքեր:

«Այսպիսի միջոցառումներ անցկացվում են տարին երկու անգամ, զինվորական ծառայությունը Ռուսաստանից դուրս անցկացնող ռուսաստանցի բոլոր կատեգորիաների զինվորականներին վերապատրաստելու և Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործող համակարգ ստեղծելու նպատակով», - հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG