Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայաստանը հավատարիմ է կանխիչ դիվանագիտությանը»


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթի ժամանակ, արխիվ

Միջազգային կազմակերպությունների խաղաղարարական օպերացիաները էական դեր են խաղում արդի աշխարհում, դրանք խաղաղ միջոցներով` հակամարտող կողմերի միջև երկխոսության հարուցման ու հաստատման ճանապարհով, ներքին և միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարևոր գործիք են: Այդ մասին ասված է «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:

«Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը», - ընդգծել է նախագահը իր ուղերձում, որը Երևանում անցկացվող ֆորումում ընթերցել է Հայաստանի Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը:

«Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր պետություն, Պայմանագրի մյուս մասնակիցների հետ մեկտեղ հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը` որպես անվտանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարևոր միջոցի: Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գերակայությունների կարևոր բաղադրատարրն է միջազգային ու տարածաշրջանային անվանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունը», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG