Մատչելիության հղումներ

Նաթանյահուն «Համաս»-ին մեղադրում է երեք պատանիների սպանության համար


Իսրայել - Մոմավառություն ի հիշատակ երեք սպանված պատանիների Հորդանանի Արևմտյան ափին գտնվող Հալհուլ գյուղում՝ այն վայրի մոտակայքում, որտեղ գտել են նրանց դիերը, 30-ը հունիսի, 2014թ․
Իսրայել - Մոմավառություն ի հիշատակ երեք սպանված պատանիների Հորդանանի Արևմտյան ափին գտնվող Հալհուլ գյուղում՝ այն վայրի մոտակայքում, որտեղ գտել են նրանց դիերը, 30-ը հունիսի, 2014թ․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն մեղադրել է «Համաս» իսլամիստական շարժման գրոհայիններին իսրայելցի երեք դեռահասների սպանության համար:

Երեկ Իսրայելի զինուժը հաղորդել է, որ գտել է հունիսի 12-ին անհետացած երեք դեռահասների դիերը:

Նաթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ դեռահասներին առևանգել և սառնասրտորեն սպանել են գազանները՝ մարդկային կերպարանքով, և որ «Համաս»-ը դրա համար պետք է պատասխան տա:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դատապարտել է անմեղ պատանիների նկատմամբ ահաբեկչությունը՝ միևնույն ժամանակ զսպվածության կոչ անելով կողմերին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն էլ սպանությունը որակել է խաղաղության հակառակորդների սարսափելի արարք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG