Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կրճատում է դիտորդների թիվը Ուկրաինայում


Ուկրաինա - Ազատ արձակված ԵԱՀԿ-ի դիտորդները ժամանում են Դոնեցկի հյուրանոց, 27-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինա - Ազատ արձակված ԵԱՀԿ-ի դիտորդները ժամանում են Դոնեցկի հյուրանոց, 27-ը հունիսի, 2014թ․

ԵԱՀԿ-ն կրճատում է դիտորդների թիվը Ուկրաինայի արևելքում և դադարեցնում է նրանց տեղակայումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը:

«Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ պետք է շարունակենք մեր գործունեությունը, սակայն դրա համար պետք է, որ անհետանան զենքերը, հենակետերը, մեզ անհրաժեշտ է տեղաշարժվելու ազատություն», - ասել է Հագը:

Օրեր առաջ Լուգանսկի մարզում ազատ են արձակվել անջատականների կողմից պատանդառված ԵԱՀԿ-ի վերջին չորս դիտորդները: Դիտորդների առաջին խմբին անջատականներն ազատ էին արձակել հունիսի լույս 27-ի գիշերը: Կազմակերպության ութ դիտորդների մայիսի վերջին Ուկրաինայի հարավ-արևելքում առևանգել ու պատանդառել էին ռուսամետ անջատողականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG