Մատչելիության հղումներ

Պորոշենկոն չերկարաձգեց հրադադարը


Ուկրաինացի զինվորականները տանկի վրա՝ Լուգանսկի մերձակայքում, 29-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինացի զինվորականները տանկի վրա՝ Լուգանսկի մերձակայքում, 29-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե չի երկարաձգելու հրադադարը, և ուկրաինական զորքերը շարունակելու են մարտական գործողություններն ապստամբների դեմ երկրի արևելքում:

Հրադադարի պահպանման ժամկետն ավարտվել է երեկ երեկոյան: Իր տեսաուղերձում Պորոշենկոն հայտարարել է․ - «Հրադադարի ժամկետը սպառվել է, և մենք կազատագրենք մեր երկիրը»: Նա ասել է, որ նման որոշում է կայացրել Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG