Մատչելիության հղումներ

Քառորդ եզրափակիչ․ Ֆրանսիա - Գերմանիա


Բրազիլիա - Ֆրանսիացի Պոլ Պոգբան գրավում է նիգերիացիների դարպասը, 30-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիա - Ֆրանսիացի Պոլ Պոգբան գրավում է նիգերիացիների դարպասը, 30-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հուլիսի 4-ին կհանդիպեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները:

1/8 եզրափակիչում Ֆրանսիան ու Գերմանիան երեկ 2:0 և 2:1 հաշիվներով առավելության հասան համապատասխանաբար Նիգերիայի և Ալժիրի հավաքականների նկատմամբ:

Եվրոպական երկու թիմերն էլ դժվարությամբ կարողացան հասնել հաղթանակի՝ Ֆրանսիայի և Նիգերիայի հանդիպման առաջին գոլը գրանցվեց միայն 79-րդ րոպեին, երկրորդը՝ հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին, իսկ Գերմանիա - Ալժիր խաղում գոլեր արձանագրվեցին միայն լրացուցիչ ժամանակում՝ գերմանացիների խփած երկու գնդակից հետո ալժիրցիներին վերջին վայրկյաններին հաջողվեց սոսկ կրճատել հաշվի տարբերությունը:

Այսօր Արգենտինա - Շվեյցարիա և Բելգիա - ԱՄՆ հանդիպումներով կավարտվի առաջնության 1/8 եզրափակիչ փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG