Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկել է ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը:

Պաշտոնական արարողությանը ներկա է գտնվել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կարևորել է արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում այս տարվա փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ հաստատված ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում են պետական տարբեր մարմիններին վերաբերող մի շարք միջոցառումներ:

«Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումը ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը», - Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG