Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հրադադարի ժամկետը այսօր լրանում է


Ուկրաինա - Հակաահաբեկչական գործողությունը շարունակելու պահանջով ցույցը Կիևում, 29-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինա - Հակաահաբեկչական գործողությունը շարունակելու պահանջով ցույցը Կիևում, 29-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահի կողմից երկրի արևելյան շրջաններում հայտարարված հրադադարի ժամկետը այսօր լրանում է։

Երեկ երկու ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ քննարկել են խաղաղության հասնելու ծրագիր։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ առաջնորդները կոչ են արել Ուկրաինայի նախագահին երկարաձգել հրադադարը:

Մինչդեռ Կիևի կենտրոնում երեկ բազմամարդ ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են վերսկսել մարտական գործողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG