Մատչելիության հղումներ

Իրաքը ստացել է ռուսաստանյան ՍՈՒ-25 կոծանիչների առաջին խմբաքանակը


Իրաքը Ռուսաստանից ստացել է ՍՈՒ -25 կործանիչների առաջին խմբաքանակը: Իրաքի իշխանությունները հայտնել են, որ դրանք օգտագործվելու են սուննի ապստամբների դեմ:

Իրաքի հատուկ ծառայությունների պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում արդեն օգտագործված հինգ կործանիչները ծառայության կանցնեն մոտակա օրերին, իսկ առաջիկայում սպասվում է դրանց նոր խմբաքանակ:

Ըստ առկա տեղեկատվության, կործանիչները Իրաքի կառավարությունը գնել է 500 միլիոն դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում:

Վերջին շաբաթների ընթացքում «Իրաքում իսլամական պետություն և Լևանտե» հակակառավարական խմբավորման ջոկատները հարձակողական գործողություններ են իրականացնում երկրի հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում` վերահսկողության տակ պահելով ընդարձակ տարածքներ:

Այսօր հաղորդվել է, թե կառավարական ուժերը իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Տիկրիտ քաղաքը, սակայն ապստամբները պնդում են, թե հետ են մղել կառավարական ուժերի հարձակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG