Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր պանթեոն


Հունիսի 29-ին «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, մարտական ընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ մատուցվելէ հոգեհանգստի կարգ, որից հետո պաշտպանության նախարարն ու ներկա պաշտոնյաները շփվել անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ու հարազատների հետ՝ վստահեցնելով, որ նրանց զավակներին որոնելու համապատասխան աշխատանքները երբեք չեն դադարեցվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG