Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ. Ուկրաինայում փախստականների թիվը հասել է 54 հազարի


Ըստ ՄԱԿ-ի Փախստականների գործերով գերատեսչության տվյալների, Ուկրաինայի արևելքում իրադրության վատթարացումը վերջին շաբաթներին ևս տասնվեց հազարից ավելի մարդկանց ստիպել է լքել իրենց տները: Ուկրաինայի տարածքում փախստականների ընդհանուր թիվն այժմ կազմում է շուրջ 54 հազար:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մելիսի Ֆլեմինգը Ժնևում լրագրողներին հայտնել է, որ իրենք արձանագրում են հակամարտության գոտուց բնակչության միգրացիայի շեշտակի աճ: Նա նշել է, որ տարեսկզբից ի վեր 110 հազար Ուկրաինայի քաղաքացիներ մեկնել են Ռուսաստան: Նրանցից 9.5 հազարը ապաստան են խնդրել ռուսաստանյան իշխանություններից:

ՄԱԿ-ի տվյալներով, ևս 700 ուկրաինացիներ մեկնել են Լեհաստան, Բելառուս, Չեխիա և Ռումինիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG