Մատչելիության հղումներ

logo-print

Արդարադատության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին


Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին։

Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Էպրեխտը անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Հովհաննես Մանուկյանն էլ նշել է, որ խնդրի լուծման հարցում Հայաստանն ապավինում է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի փորձառությանը։

Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։

Հանդիպմանը կարևորվել է նաև ԿԽՄԿ-ի և Հայաստանի արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG