Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ»-ը պատասխանել է վարչապետին


«Դ!եմ եմ»-ի անդամները Ազգային ժողովի դիմաց, 18-ը հունիսի, 2014թ.։

«Դ!եմ եմ»-ի անդամները Ազգային ժողովի դիմաց, 18-ը հունիսի, 2014թ.։

«Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները։ Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է։ Հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը»։

Նման բովանդակությամբ այսօր հաղորդագրություն է տարածել «Դ!եմ եմ» նախաձեռնությունը՝ ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կառավարության նիստի ժամանակ արտահայտած այն մտահոգությանը, թե հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով։

Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարեց, որ այլևս դա չի հանդուրժելու և հանձնարարեց արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ քննարկել այս հարցն ու առաջարկել թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական լուծումներ:

Նախաձեռնությունն իր հաղորդագրությունում իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է Սահմանադրությամբ ու օրենքով ամրագրված իշխանականների պարտավորությունները, մասնավորապես, նշելով.- «Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրությունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարակության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է»։

Նախաձեռնությունը ոչ միայն կետերով ներկայացրել է կառավարության բացթողումներն, այլև հորդորել է վարչապետին արդարադատության նախարարին ու ոստիկանապետին հանձնարարել ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG