Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևը


Էջմիածնի Մայր Տաճարը
Էջմիածնի Մայր Տաճարը

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ողջունում են Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած թիվ 4347 բանաձևի նախագիծը, ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այսօր տարածած հաղորդագրությունում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձր է գնահատում հանձնաժողովի անդամների ջանքերը` հանուն արդարության վերականգնման և խաղաղության ու համերաշխության հաստատման: Որդեգրված բանաձևը կարևոր քայլ է ի պաշտպանություն Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների և նրանց իրավունքների», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։

Բանաձևով, հիշեցնենք, պահանջվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարությունից ամենամյա հաշվետվություն ներկայացնել, թե ինչ ջանքեր են գործադրվում` Թուրքիայում բռնազավթված քրիստոնեական սրբավայրերի և կալվածքների պահպանության, վերականգնման և իրավատերերին վերադարձման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG