Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատը լարված մթնոլորտում է անցնում


Ուրբաթ օրը նախքան Շանթ Հարությունյանի և մյուս 13 անձանց գործով դատավարությունը դատարանի դահլիճում իրարանցում սկսվեց:

Այն պահին, երբ դատավորը դեռ չէր եկել, ոստիկաններից մեկը, որը սովորաբար ուղեկցում էր ամբաստանյալներին, ինչ-որ հայտարարություններ արեց Շանթ Հարությունյանի և նրա որդու՝ Շահեն Հարությունյանի վերաբերյալ:

Շահեն Հարությունյանը նախորդ դատական նիստին նստել էր Շանթ Հարությունյանի կողքին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել էր, որ Շահեն Հարությունյանը կարող է նստել հոր կողքին, քանի որ երկուսի պաշտպանն էլ նույն փաստաբանն է՝ Ինեսա Պետրոսյանը:

Երբ ոստիկանը վիճաբանության մեջ մտավ Շահեն Հարությունյանի հետ, մեծ իրարանցում և քաշքշուկ սկսվեց: Մի պահ Շանթ Հարությունյանին դուրս տարան դատարանի դահլիճից, իսկ երբ դատավորը պետք է ներս մտներ, նրան կրկին բերեցին:

Երբ դատական նիստը սկսվեց, Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ նույն ոստիկանը մի քանի անգամ փորձել է վեճ հրահրել և նույնիսկ իրեն ասել է, որ իր նկատմամբ ևս 3-4 հոդված ավելացնելու է: Հարությունյանը դատավորին այս մասին տեղյակ պահեց և ասաց, որ եթե նման ինչ-որ բան լինի, թող հանրությունը իմանա: Ամբաստանյալը հավելեց, թե գուցե իշխանություններին ձեռնտու է, որ իրեն մեկուսացնեն դատարանի դահլիճից, քանի որ, իր խոսքով, ռուսական ԿԳԲ-ի պատվերով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ամեն ինչ անում է, որ իրեն մեկուսացնեն հասարակությունից և ինքը չկարողանա ներկայացնել իր քաղաքական դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG