Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հաստատում է Ուկրաինայում իր չորս դիտորդների ազատ արձակումը


Ուկրաինա - ԵԱՀԿ-ի ազատ արձակված դիտորդները ժամանում են Դոնեցկ, նրանց ուղեկցում է Ալեքսանդր Բորոդայը (աջից), 26-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինա - ԵԱՀԿ-ի ազատ արձակված դիտորդները ժամանում են Դոնեցկ, նրանց ուղեկցում է Ալեքսանդր Բորոդայը (աջից), 26-ը հունիսի, 2014թ․

ԵԱՀԿ-ն հաստատել է լուրն այն մասին, որ ազատ են արձակվել իր չորս դիտորդները, որոնք առևանգվել էին Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսամետ անջատողականների կողմից:

Ավելի վաղ Դոնեցի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, թե դիտորդները ազատ են արձակվել առանց նախապայմանների:

ԵԱՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնել դեռևս գերության մեջ գտնվող իր մյուս չորս դիտորդների համար: Նրանք առևանգվել են մայիսի վերջին: «Որևէ մեկը, որևէ կազմակերպություն նրանց առևանգման համար պատասխանատվություն չի ստանձնել», - ասել է Ուկրաինայում դիտորդական հատուկ առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը:

ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայում աշխատում է այս երկրի ղեկավարության հրավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG