Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման ցանկանում է 500 միլիոն հատկացնել Սիրիայի զինյալների ուսուցմանը և զինմանը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունիսի, 2014թ․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունիսի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Սիրիայի զինյալների ուսուցման և զինման համար 500 միլիոն դոլարի հատկացման ծրագրին:

Մայիսի վերջին Օբաման հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել աջակցությունը Սիրիայի ընդդիմության չափավոր թևին:

Ներկայումս Միացյալ Նահանգները օգնություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը ընդդիմացող ապստամբներին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Օբամայի այս քայլը որակել է սխալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG