Մատչելիության հղումներ

Վրաց պաշտոնյան հակադարձում է Ռուսաստանի ԱԳ նախարարին


Վրաստանի նախագահի խորհրդական Գիորգի Աբաշիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահի խորհրդական Գիորգի Աբաշիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահի խորհրդական Գիորգի Աբաշիշվիլին անհնար է համարել, որ Եվրամիության հետ այսօր նախատեսված Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը բացասաբար ազդի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկրների վրա։

Վրաց պաշտոնյան այս կերպ արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով ասել էր, թե Ռուսաստանը ԱՀԿ-ի ընդունված օրենքներով միջոցներ կձեռնարկի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեմ, եթե Եվրամիության հետ ստորագրվելիք պայմանագրերը բացասաբար ազդեն ռուսական տնտեսության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG